ՄԱԿ-ում ներկայացվել են կեղծման ապացույցներ

ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքում կայացած բրիֆինգի ընթացքում այն բանի համոզիչ ապացույցներ են ներկայացվել, որ օգոստոսի 21-ին Սիրիայում իրականացված քիմիական գրոհի զոհերի լուսանկարներն ու տեսագրությունները կեղծված են: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարարութունը՝ ամփոփելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 24-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքները: Որպես զեկուցողներ հանդես են եկել միջազգանյին փորձագետներ, Սիրիայի հասարակական ու կրոնական գործիչներ, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Լսարանին ցուցադրվերին բազմաթիվ վկաների ցուցմունքները, որոնք միաձայն պնդել են, որ Արեւելյան Գուտայի շրջանում քիմիական զենքը կիրառվել Է հենց ապստամբների կողմից,-նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:-Ակտիվիստների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները եւ ականատեսների ցուցմունքները փոխանցվել են Սիրիայում հետաքննության անկախ հանձնաժողովին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում