Քննարկվել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտում ՀՀ ևԱրցախի կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին: Հանդիպմանը քննարկվել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ այդ բնագավառում Հայաստանի եւ Արցախի կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում