ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը ժամանել է Բաքու

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը ժամանել է Բաքու` հետևելու այդ երկրում նախընտրական գործընթացները, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ռոբերտ Ուոլտերի գլխավորած առաքելությունը կգնահատի երկրում առկա նախընտրական իրադրությունը և քարոզարշավի ընթացքը: Բաքու կատարած այցի շրջանակում ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամները կհանդիպեն նախագահ Իլհամ Ալիևին, նախագահի մյուս թեկնածուներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Առաքելության ավարտից հետո’ սեպտեմբերի 13-ին, խումբը հանդես կգա հայտարարությամբ:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրածներից հաստատվել է 16-ի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում