ԱՊԼ-ն համաձայնվել է Ռուսաստանի առաջարկի հետ

Արաբական պետությունների լիգան պաշտպանում է Ռուսաստանի նախաձեռնությունը, որն առաջարկել է Սիրիային քիմիական ամբողջ զենքը հանձնել միջազգային հսկողությանը՝ խուսափելու Դամասկոսի դեմ ռազմական գործողությունից: Այդ մասին ասված է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:

Լիգայի գլխավոր խորհրդի արտահերթ նիստը’ մշտական ներկայացուցիչների մակարդակով, սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել Կահիրեում կազմակերպության կենտրոնակայանում: Դիվանագետները քննարկել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողության տակ դնելու Ռուսաստանի նախաձեռնությունը: Մինչ այդ համաարաբական կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին հայտարարել է Ռուսաստանի առաջարկությանն իր աջակցության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում