Բակո Սահակյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն տեղի կունենա

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին: Ինչպես տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հատուկ ուշադրություն է դարձվել բերքահավաքին եւ բնական աղետների հետեւանքների վերացման գործընթացներին: Խորհրդ ակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում