Բակո Սահակյանը ողջունել է սփյուռքահայ բարերարների նվիրվածությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյաններին: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Բաղդասարյանների ընտանիքին Արցախին մշտապես սատարելու համար՝ այն համարելով հայրենասիրության դրսեւորման արժանի օրինակ:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում