Ադրբեջանի նախագահական ընտրություններում գրանցվել է 10 թեկնածու

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է թեկնածուների գրանցումները, եւ հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում կպայքարեն 10 թեկնածուներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածու է գրանցել երկրի գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության առաջնորդ Իլհամ Ալիեւին, «Ումիդ» կուսակցության առաջնորդ Իգբալ Աղազադեին, ինքնառաջադրված պատգամավոր Շահիդ Օրուջին, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արազ Ալիզադեին, «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիեւին, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Խաֆիզ Հաջիեւին, «Ազգային վերածննդի շարժման» ղեկավար Ֆարաջ Գուլիեւին, Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ներկայացուցիչ, ընդդիմության միակ թեկնածու Ջամիլ Հասանլիին, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Մամեդովին (Ջալալօղլու) եւ Արդարություն կուսակցության ղեկավար Իլյաս Իսմայիլովին:

ԿԸՀ-ն մերժել է գրանցել 4 թեկնածուների, նրանք են’ REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, Քաղաքացիների եւ զարգացման կուսակցության ղեկավար Ալի Ալիեւը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆուադ Ալիեւը եւ «Ազադլըգ» կուսակցության ղեկավար Ահմեդ Օրուջլուն:

Ես 7 թեկնածուներ դուրս են մնացել նախընտրական մարաթոնից’ ինքնաբացարկի կամ էլ պահանջվող 40 հազար ստորագրություններ հավաքագրել չկարողանալու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում