Ռուսաստանն Արկտիկայում մշտական ռազմական ներկայություն ունի

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը վերսկսել է Արկտիկայում մշտական ռազմական ներկայության ապահովումը՝ կազմակերպելով Հյուսիսային նավատորմի արշավը Հյուսիսային ծովային ուղիով: Նավատորմը գլխավորում է «Պետրոս Մեծ» ատոմային հածանավը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Արկադի Բախինը:

«Երկու օր առաջ Հյուսիսային նավատորմի նավերի խումբը սկսել է Նովոսիբիրսկյան կղզիներում հիմնական միջոցառումների իրականացումը»,- ասել է Բախինը՝ հավելելով, որ իրենք ընդմիշտ վերադարձել են այնտեղ, որովհետեւ դրանք «ռուսական պատմական հողեր» են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում