Ադրբեջանական բանակում հերթական զինվորն է մահացել

Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են հերթական զինծառայողին: Միջադեպը գրանցվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության Շամքիրի ռազմական միավորման Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, զորամասի 19-մյա զինվոր Անար Դաղստան օղլու Ասքերլին մահացել է «իրեն ամրակցված զենքից արձակված գնդակից»: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն:

Ադրբեջանական բանակում վերջին շրջանում հաճախակի են դարձել զինվորների’ «իրենց ամրակցված զենքից զոհվելու» դեպքերը, որոնք, ինչպես պարզվում է հետո, ինքնասպանություն են’ բանակում տիրող անտանելի պայմանների կամ էլ սպանություն’ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով:

2013 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 67 զինծառայող, որոնցից 60-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 76 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում