Վրաստան Է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը

Սեպտեմբերի 16-ին եռօրյա այցով Վրաստան Է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի խոսնակ Ռանկո Կրիվոկապիչը, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ին:

Նախատեսվում Է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի Վրաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ծրագրված Է նրա հանդիպումը Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ, որի ավարտից հետո նրանք համատեղ ճեպազրույց կանցկացնեն վրացական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների համար:

Պլանավորված Է նաեւ Ռանկո Կրիվոկապիչի հանդիպումը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի մշտական խորհրդարանական պատվիրակության անդամների, խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության անդամների հետ: idi-l8 a e > դեպքում նավը Ջիլյո կղզու մերձակայքում կկանգնի առնվազն մինչեւ 2014 թվականի գարուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում