Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանի ռմբակոծությունից հայեր չեն տուժել

Դամասկոսի հայ Կաթողիկե առաջնորդարանը սեպտեմբերի 17-ին ռմբակոծության է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսաբնակ մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ շինության երրորդ հարկը նյութական մեծ վնասներ է կրել, բացի դրանից, վնասվել են մոտակայքում գտնվող Լույս և Փարոս վարժարանները: Էլմաջյանը նաև տեղ եկացրեց, որ տեղի ունեցածից բարեբախտաբար զոհեր չկան: Սակայն մոտակա արաբական թաղամասերը ևս ռմբակոծվել են, որի հետևանքով հինգ մարդ է զոոհվել: Զոհվածների մեջ հայեր չկան: Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող այսօրվա իրավիճակին, Էլմաջյանը նշեց, որ բախումները շարունակվում են Ջոբար և Բրզե թաղամասերում, իսկ կենտրոնական թաղամասերում իրավիճակը հանգիստ է:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում