AM | RU
USD
EUR
RUB

1919թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է թուրքական դատարանը, իսկ այժմ` առաջադեմ մտավորականները. ՀՀ Սփյուռքի նախարար

 

Սփյուռքում հայկական լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Հայ լոբբիստները Հայաստանում են' մասնակցելու Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող Հայկական խնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ նախարարությունը կազմակերպել է «հայկական աշխարհի մասնագիտական համաժողովներ»՝ գրողների, լրագրողների, իրավաբանների, միջազգայնագետ- քաղաքագետների մասնակցությամբ: «Այսօր էլ մենք հավաքել ենք հայկական խնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչներին, ում հետ մենք քննարկելու և համակարգելու ենք առաջիկա անելիքները Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, և յուրաքանչյուրը պետք է իր տեղն ու դերն ունենա այս պայքարում»,- ասաց նա:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ աշխարհասփյուռ հայությունը շարունակում է պայքարը, որպեսզի աշխարհը ճանաչի, դատապարտի Հայոց ցեղասպանությունը և զբաղվի հետևանքների վերացման գործընթացով: «Գլխավորն այն է, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, և մենք շատ ուրախ ենք, որ Թուրքիայում ժողովրդավարացման գործընթացների արդյունքում շատ մտավորականներ, հասարակական ակտիվ գործիչներ արդեն ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:

Սփյուռքի նախարարի խոսքով՝ որքան աշխարհասփյուռ հայությունը համախմբված լինի և միասնական պայքար մղի, այնքան շուտ Թուրքիան կընկրկի: «Կգա ժամանակ, որ Թուրքիայի քարոզչամեքենան ու կեղծիքներն այլևս ուժ չեն ունենա»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է օգտագործի այն հանգամանքը, որ 1919թ-ին թուրքական դատարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել երիտթուրքերին:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում մինչև 1923թ-ը զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան Կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի, հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915թ-ի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվել է 600 հայազգի մտավորական։ Մեծ եղեռնին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ:1919թ-ին թուրքական դատարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մահապատժի դատապարտել կազմակերպիչներին, սակայն հետագայում թուրքական կառավարությունը հետևողական չի եղել երիտթուրք առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ովքեր հետագայում սպանվել են հայ վրիժառուների ձեռքով:

Լրահոս
Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է Մարդ, ով լույս է ճառագում Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan