Սիրիահայերի աջակցության համար Քուվեյթի Պետությունը 100 հազար դոլար կտրամադրի

Քուվեյթի Պետությունը 100 հազար ԱՄՆ դոլար կփոխանցի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Դրա վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում: Գումարը կտրամադրվի Հայաստանում բնակվող սիրիահայերի համար իրականացվող դպրոցական և կրթական այլ ծրագրերին աջակցելու նպատակով: Պայմանագ րի ստորագրման արարողությանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հայաստանում ապրում է շուրջ 10 հազար սիրիահայ, ովքեր բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Վերջին մի քանի շաբաթներին հոսքը մի փոքր ակտիվացել է. նրանք Հայաստան են գալիս ոչ թե Սիրիայից, այլ Լիբանանից, որտեղ հաստատվել էին ավելի վաղ, իսկ ներկայում փակ են Սիրիայից դուրս գալու բոլոր ճանապարհները: Մեկուկես տարվա ընթացքում 15 հազար սիրիահայ է եկել Հայաստան, նրանցից ավելի քան 5 հազարը վերադարձել է Սիրիա, իսկ մի չնչին մասը’ Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել մոտ 1000 սիրի ահայ, որոնք բոլորն էլ ապահովվել են աշխատանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում