AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի սիրիահայերը մոտեցող ձմռանը դիմակայելու համար օգնության կարիք ունեն

 

Սիրիայի պատերազմի պատճառով Հայաստան գաղթած հազարավոր սիրիահայեր ձմռանը կարող են առանց կացարանի, սննդի և դեղամիջոցների մնալ, քանզի արդեն ծախսել են իրենց բոլոր միջոցները: «Մարդասիրական օգնության մեծ կարիք կա' սնունդ, կացարան , բժշկական օգնություն», - այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Catholic News Service» կայքը, ասել է Ավստրիական Կարմիր Խաչի միջազգային աղետների կառավարման բաժնի ղեկավար Վալտեր Հայեկը:

«Սիրիահայերի ամենամեծ հոսքը դեպի Հայաստան եղել է անցյալ տարվա ամռան սկզբներին և դրանք հիմնականում միջին դասի ներկյացուցիչներ են եղել, ովքեր մտածում էին, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, և ինչն ակնհայտորեն չարդարացվեց»,- հավելել է նա:

Հայեկը նշել է, որ Հայաստանի կառավարությունը օգնել է գաղթած սիրիահայերին' աշխատանքի թույլտվություն, հայկական անձնագրեր, ինչպես նաև պետական հիվանդանոցներում ու կլինիկաներում անվճար բժշկական օգնություն ստանալու և դպրոցներում անվճար ուսանելու հնարավարություն տալով:

Թեև հիվանդանոցներում բուժումն անվճար է, բայց հիվանդներն իրենք պետք է հոգան դեղորայքի ծախսերը: Հայեկի խոսքով' ինքը տեսել է ասթմայի, շաքարախտի, արյան բարձր ճնշման և սրտի հիվանդությունների կրիտիկական դեպքեր, երբ դեղորայքի թանկության պատճառով շատ սիրիահայերը ի վիճակի չեն եղել գնել այն: Հայաստանում ապաստանած սիրիահայերի 40 տոկոսը երեխաներ են, որոնցից շատերը մանկական սննդի, մանկասայլակների, գրենական պիտույքների կարիք ունեն, քանզի նրանց ծնողները ծախսել են իրենց մոտ եղած ողջ գումարը:

Ըստ Ավստրիական Կարմիր խաչի պաշտոնյայի' իր կազմակերպությունն արդեն աշխատում է միջազգային օգնության գործակալությունների հետ' սիրիահայերի հիմնական կարիքները հոգալու նապատակով: Օրինակ' նրանք վճարել են արևելահայերենի դասերի, իրավաբանական խորհրդատվության, փոքր բիզնեսներ հիմնելու նպատակով անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Սիրիայից Հայաստան ժամանած հայերը «ցանկանում են աշխատել: Նրանք սովոր չեն բարեգործություն ստանալ և ցանկանում են ինքնուրույն վաստակել իրենց գումարը: Մենք ապահովում ենք նրանց անհրաժեշտ սարքավորումներով'վառարաններով, խոհանոցային սպասքով, գործիքներով' իրենց սեփական բիզնեսը սկսելու համար»,- նշել է Ավստրիական Կարմիր Խաչի միջազգային աղետների կառավարման բաժնի ղեկավարը' հավելելով, որ մի քանի սիրիահայեր արդեն Երևանում իրենց փոքրիկ հացատներն են բացել:
Հայաստանում ներկայումս բնակվում են 8-10 հազար սիրիահայեր:

Լրահոս
Ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ․ ՊՆ ղեկավար Սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտք ու ելքի իրավունքները. Էլինար Վարդանյան Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը Սիրադեղյանը չի ուզել 72 ժամ ձերբակալվել՝ ՀՀ վերադառնալով. փաստաբանները զբաղվում էին․ 24News Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել (Տեսանյութ) Մահացել է Օզդեմիր Բայրաքթարը Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր․ նախագահը՝ ամերիկացի լրագրող Նինա Բերլին Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. Գևորգ Փարսյան Ադրբեջանը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում Ֆեդերիկո Մոնդելչին վերադառնում է Հայաստան. համերգ՝ նվիրված Ազնավուրին և Թարիվերդիևին Եվրոպայում գազի գինն իջել Է մինչև 980 դոլար Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին Սյունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ, հարուցվել է 1 քրգործ Գեղարքունիք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը «Բալասանյան» դաշինքը հաղթեց Գյումրիում Դիլիջանում հաղթել է ՔՊ թեկնածու Դավիթ Սարգսյանը Գորիս խոշորացված համայնքում հաղթել է Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Մեղրիում «Բեզպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հաղթում է ՔՊ-ին, երրորդ տեղում «Զարթոնքն» է «Առուշանյան» դաշինքը Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում, Ներքին Խնձորեսկում առաջատար է ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 15,97 տոկոս․ ԿԸՀ Հայության կենսական շահերի զիջումներով հնարավոր չէ հագեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը Մահացել է Վանո Սիրադեղյանը Բանակի հրամանատարությունը Սեյրան Օհանյանի նկատառումներն արժանացրեց անպարկեշտ պատասխանի Հայրենիքիս սահմանները պաշտպանում եմ 2 որդիներիս հետ, ծառայելը պատիվ է Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետևանքով Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է 222 մարդ, սարքերին է միացված 89 պացիենտ «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները միջազգային դատարանում ավարտվել են Արցախի և Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունները խորացնում են համագործակցությունը Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո հրկիզել են սպանողի տունը ՀՔԾ-ն թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստան Կեղծ խաղաղասիրություն քարոզողները նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ ՊԲ-ն հերքում է, Արթուր Դանիելյանը՝ նոր փաստ հրապարակում Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan