AM | RU
USD
EUR
RUB

Ես շատ եմ սիրում հայերին եւ դա երբեք չեմ թաքցրել. Իվանիշվիլի

 

Ես շատ եմ սիրում հայերին եւ դա երբեք չեմ թաքցրել: Այդ մասին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել Է Ախալքալաքում՝ ներկայացնելով «Վրացական երազանք» կուսակցությունից հանրապետության նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիին, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ին:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր կողմնակիցներին: Ես տեսնում եմ, որ դուք նոր նախագահի եք սպասում, եւ այդ նախագահն անպայման կդառնա Գիորգի Մարգվելաշվիլին: Մենք իրոք եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներն եք, այնպիսին, ինչպիսին եւ մենք ենք, սա ձեր հայրենիքն Է: Վրաստանը խնդիրներ ունի: Կորցրել ենք տարածքներ, խնդիրներ կան նաեւ ձեր երկրում, որտեղից դուք սերվել եք, եւ ես հուսով եմ, որ մենք բոլորս միասին կհաղթահարենք դրանք եւ արժանապատվորեն կկանգնենք վերականգնման տանող ճանապարհին»,- հայ տարարել Է Իվանիշվիլին:

Վարչապետը ասաց, որ կրկին առաջնահերթային է գյուղատնտեսությունը և դիմեց գործարարներին, որպեսզի նրանք ստեղծեն վերամշակող գործարաններ և, որ պետությունը կաջակցի նրանց:

«Ես տեղյակ եմ, որ կարտոֆիլի բերքը այս տարի առատ է: Առողջապահությունը մնում է առաջնահերթային: Եվ պոլիս հիմա ստանում է ամեն մի բնակիչ, որ դժվար վիրահատությունները ֆինանսավորվում են պետության կողմից և ապագայում պետք է խորացվի և ֆինանսավորումը պետք է ավելացվի այս ուղղությամբ», - ասաց Բիձինա Իվանիշվիլին ավելացնելով, որ վրացերեն լեզվի ուսուցմանը ավելի շատ ուշադրություն կհատկացվի, որ ավելի շատ հայ մասնակցեն երկրի ղեկավարմանը:

  Իվանաշվիլին չանդրադարձավ նախկինում իր տված խոստումներին, որոնք հուզում են Ջավախքի հայազգի բնակչությանը:

Ոչ մի կոնկրետ խոստում, որը վերաբերվեր ազգային փոքրամասնություններին չտվեց նաև «Վրացական երազանքի» նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին:

«Մենք կխոսենք, թե ինչպիսի երկիր ենք կառուցելու: Մենք կխոսենք, թե ինչ է անելու ամեն մի Վրաստանի քաղաքացի, ինչպես է մասնակցելու պետության կառուցմանը: Մենք տեսել ենք, թե ինչ է արվել մի տարվա ընթացքում և որ ողղությամբ էր այն զարգանում: Գլխավորը, ինչի մասին մենք մտածում ենք և որ ուղղությամբ մենք աշխատել ենք ամեն օր՝ դա ամեն մի ընտանիքն է, ամեն մի Վրաստանի քաղաքացին է, որ ստանան որևէ օգնություն», - ասաց Մարգվելաշվիլին:

 Ինչպես ետղեկացնում է akhaltskha.net կայքը, թեկնածուն խոսեց նաև ֆերմերական վաուչերների մասին, որոնք ըստ նրա խոսքերի մեծ աջակցություն էր: Թեկնածուն ասաց, որ շատ կարևոր է, որպեսզի պետությունը ղեկավարի մի կուսակցություն: Նա կոչ արեց ժողովրդին անպայման մասնակցել ընտրություններին և ընտրել «41» համարը:

Լրահոս
Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Երևանի կենտրոնում Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Ինտեր» Իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ Մասիսում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին. «Իրավունք» Արմեն Գրիգորյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ» Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan