AM | RU
USD
EUR
RUB

Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը թեժ կռվի ժամանակ իրար հայհոյել են

 

Երեկ երեկոյան Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում են գտնվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահին դիմավորողների մեջ են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և այլոք:  Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականը», Նախագահի օդանավի վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ փողոցային ամենավերջին հայհոյանքներով իրար հետ վեճի են բռնվել Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Վերջինս Արթուր Բաղդասարյանին հիշեցրել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից գործած «մեղքերը», իսկ Բաղդասարյանը հետ չմնալու համար Գագիկ Ծառուկյանին մատնանշել է ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալուց հետո «առյուծից կատու դառնալը»: Բանը հասել է նրան, որ երկուսն էլ սկսել են իրար ամենավերջին հայհոյանքները տալ՝ հիշելով միմյանց մայրերին և կանանց: Դիմավորելու եկած պաշտոնյաները մի քանի րոպե շարունակ չեն կարողացել զսպել երկուսին էլ: Սերժ Սարգսյանին դիմավորելուց հետո Ծառուկյանն ու Բաղդասարյանն արագ նստել են իրենց ավտոմեքենաները և հեռացել:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Asekose.am-ի հետ զրույցում խնդրեց միայն առավոտյան մեկնաբանություն տալ միջադեպի կապակցությամբ: Իսկ ՕԵԿ-ի մամուլի պատասխանատուի հեռախոսն ընդհանրապես անհասանելի է:

Մինչդեռ Top-news.am կայքի ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, իրականում թեժ վեճ կոչվածը տեւել է 1-2 րոպե, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանրամատչելի ձեւով հիշեցրել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, թե ով է նա, եւ թե ինչ է մտածում նրա մասին հայ ժողովուրդը: «Այսպես կոչված, թեժ վեճի ընթացքում Բաղդասարյանը մեկ բառ անգամ չի արտասանել, իսկ երբ Ծառուկյանը նրան առաջարկել է դուրս գալ եւ առանձին խոսել' չխանգարելու համար Անվտանգության Խորհրդի անդամներին, վերջինս շտապել է թաքնվել նրանց ետևում», - գրում է կայքը՝ ավելացնելով, որ Ծառուկյանը փորձել է հնարավորինս զսպել իրեն՝ հասկանալով, որ Արթուր Բաղդասարյանին արդեն շատ վաղուց հնարավոր չէ ավելի նվաստացնել․․․:

Լրահոս
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան. տեսանյութ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել Ոսկու և արծաթի գները նվազել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը պատվիրակություն կուղարկի Հայաստան Սպիտակ Տանը հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը Երևանի և 8 մարզերի մի շարք հասցենեում լույս չի լինի Հայերի հետ սգում ենք սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին զոհվածների հիշատակը. ԵՄ պատվիրակություն Erablur.am. «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը Կձախողեն նրանք, ովքեր ուզում են վերասահմանել քարտեզները. Հունաստանի արտգործնախարար Մեկնարկել է Հունաստանի և Հայաստանի ԱԳ արտգործնախարարների առանձնազրույցը Ստեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների 44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու սնանկության հետևանքով Դիրքերից իջած պայմանագրային զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջ տունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանությունը զորակցություն է հայտնել Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 5 վիրավոր Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանցիները թալանել են Փառուխը, բնակիչները տեղահանված են, իսկ գյուղում լինում են միայն խաղաղապահները Կոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձև Զորքերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ գտնվում էին մինչև ռազմական գործողություններն սկսվելը. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն Հակառակորդին վնասներ պատճառել ենք, ահավոր գոռոցներ ենք լսել իրանց դիրքից. զինծառայողները՝ Սյունիքում տեղի ունեցած մարտերի մասին․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում 25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Պատերազմի գիշերը տարել են Ներքին Հանդի դիրքեր ու զինվորներից տեղեկություն չկա Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. տեսանյութ Ադրբեջանը ՄԻԵԴ-ից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan