The Washington Post-ի կոչին միացել է նաև ֆրենկ Փալոնեն

ԱՄՆ Կոնգրեսի’ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն դիմել է նախագահ Օբամային և Սպիտակ տանը’ հորդորելով աջակցել պատմական ճշմարտությանը և թույլատրել Հայոց ցեղասպանության որբերի գորգի ցուցադրությունը: Հոկտեմբերի 30-ին Սպիտակ տանն ուղղված նամակում կոնգրեսականն ընգծել է, որ չպետք է թույլ տալ թուրքական կառավարությանը թելադրել պատմամշակութային այդ հարստության հանրությանը ներկայացնելու հարցը :

«Առանց որևէ բացատրության գորգի ցուցադրությունն արգելելու Սպիտակ տան դիրքորոշումը հակասում է ամերիկյան ժողովրդի համար ազգային հարստության հասանելիության իրավունքին և ենթադրում, որ Հայոց ցեղասպանության հետ դատապարտման կապված իրադարձություններն անցանակալի են: ԱՄՆ հայ համայնքը շարունակում է մեծ աջակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգներին, իսկ մեր կառավարությունը պարտավոր է օգնել իր հասարակությանը ուսումնասիրել սեփական պատմությունը, այդ թվում նաև’ Հայոց ցեղասպանությունը»,-  իր նամակում նշել է Փալոնեն:

Կոնգրեսականն այսպիսով միացել է իր գործընկերներ Բրեդ Շերմանին և դեռևս անցած շաբաթ նույն պահանջով Սպիտակ տանը դիմած Դեյվիդ Վալադաոյին և Ադամ Շիֆին’ հորդորելու ԱՄՆ կառավարությանը թույարտել Հայոց ցեղասպանության գորգի ցուցադրությունը: Գորգը Մերձավոր Արևելքի «Ղազիր» որբանոցի չորս հորյուր հայ որբուհիներ գործել և 1925 թվականին նվիրել էին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին’ Հայոց ցեղասպանության տարիներին այդ երկրի մատուցած օգնության համար:

Թե´ Փալոնեն, թե´ Շերմանն առանձին նամակներ են հղել Սպիտակ տանը’ ստորագրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների կողմից:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին’ նշելով, որ այս ամենը ողբերգական վկայությունն է Օբամայի վարչակազմի հնազանդության Անկարայի վարած մոլեգին և ոչ բանական ժխտողական քաղաքականության, և որ Սպիտակ տունն այժմ թույլ է տալիս օտար կառավարությանը թելադրել, թե ԱՄՆ-ին պատկանող և ամերիկյան պատմությանը մասը կազմող որ արվեստի գործը կարելի է ցուցադրել Սմիթսոնյան ինստիտուտում, որը’ ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում