AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի աղբահանության խնդիրը լուծում է ստանում

 

Ի թիվս մի շարք այլ կենցաղային խնդիրների, Արցախի Քարվաճառ քաղաքի բնակիչները տարիներ շարունակ բախվել են աղբահանության խնդրին: Ավելի ճիշտ կլինի ասել, աղբահանության բացականության խնդրին: Կարելի է ասել' քաղաքում աղբահանություն չի իրականացվում եւ աղբանաններ էլ գոյություն չունեն: Որքան էլ տարօրինակ ու անհասկանալի հնչի, այստեղ մարդիկ աղբը թափում են այնտեղ, որտեղ պատահի: Որոշ մարդիկ մեծ փոսեր են փորում, որոնք լցվելուց հետո դրանք ծածկում են հողով, իսկ ոմանք այդ էլ չեն անում, պարզապես քաղաքի ավերակների մեջ են նետում աղբը:

Հատկապես ծանր է Քարվաճառի միակ բազմաբնակարանային շենքի բնակիչների վիճակը: Չնայած հայտարարված է, որ շաբաթը մեկ անգամ շենքին է մոտենում աղբատար մեքենա, բնակիչներն ասում են, որ մեկ շաբաթ չեն կարող աղբը տանը հավաքել, եւ չորս հարկանի շենքի բոլոր բնակիչներն աղբը նետում են շենքի բակի հարակից տարածք, եւ տարիներով կուտակված աղբն անհնար է դարձնում շենքի բակում նստելը: Բակում երեխաների համար կարուսելներ կան, սակայն շատ ծնողներ խուսափում են երեխաներին բակ թողնել, քանի որ, ըստ ծնողների, հետո նրանց հագուստից այդ աղբի հոտն է գալիս:

Քարվաճառի աղբահանության խնդիրը շատ է քննարկվել տարբեր հանդիպումների ժամանակ, սա այն հարցն է, որ միշտ բարձրացվում է: Բնականաբար, խնդրին քաջատեղյակ են նաեւ տեղական իշխանություններն ու լուծում են փնտրում: Մեզ հետ զրույցում Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը տեղեկացրեց, որ քաղաքն արդեն Արցախի կառավարությունից նվեր է ստացել 15 աղբարկղ, յուրաքանչյուրը' մոտավորապես մեկ խորանարդ մետր տարողությամբ:

«Այժմ դրանց տեղադրման համար գումար է անհրաժեշտ: Տարածքները պետք է առանձնացնենք եւ ցանկապատենք: Այնպես պետք է սարքենք, որ աղբը աղբամանի կողքերին չթափվի: Քանի որ քաղաքապետարանը պետական դոտացիայով գոյատեւող հիմնարկ է, մեր մուտքերը բավարար չեն մեր ծախսերը հոգալու համար, մենք սպասում ենք, որպեսզի պետությունը ֆինանսավորի աղբամանների տեղադրման ծախսերը», նշեց պարոն Այդինյանը:

Ըստ քաղաքապետի, քանի որ Քարվաճառ քաղաքը ձգվում է երկարությամբ, պետք է այնպես հաշվարկել աղբամանների տեղերը, որպեսզի ոչ մի բնակիչ ստիպված չլինի մի քանի հարյուր մետր իր հետ տանել աղբը' աղբամանին հասնելու համար:

«15 աղբամանը Քարվաճառին բավական չեն, մենք տեղ կպատրաստենք 22 աղբամանի համար, եղած 15-ը կտեղադրենք, մինչեւ որ մյուսներն էլ կլրացնենք», ասաց քաղաքապետը:
Աղբամաններ տեղադրելուց հետո արդեն անհրաժետ կլինի նաեւ աղբատար մեքենա: Իսկ դրա համար, բնականաբար, բնակչությունից գումար կգանձվի: Քաղաքապետի խոսքով, ինքը սակագների մասին դեռեւս որեւէ կոնկրետ բան ասել չի կարող, սակայն միգուցե եւ գանձվող գումարն ավելի քիչ լինի, քան Արցախի այլ բնակավայրերում: «Միեւնույնն է, ծառայությունը պետք է դոտացիայով աշխատի, ամեն դեպքում, մեր մուտքերը բավարար չեն լինելու սպասարկման համար»: Իսկ թե երբ ֆինանսավորում կլինի աղբամանների տեղադրման համար, քաղաքապետն ասել չի կարող. դա կախված է պետական բյուջեից:

Նշենք, որ մասնավոր զրույցներում շատ քաղաքացիներ են ասել, որ պատրաստ են վճարել, միայն թե քաղաքում պատշաճ կերպով աղբահանություն իրականացվի:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Պահեստազորայինները մեկնում են առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր Հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՅԴ-ում են Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայատարարությամբ․ ՈՒՂԻՂ «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում». ԵԽ պատգամավոր Միխաել Գալեր Տիգրան Աբրահամյան. Արցախում պահեստազորայինների հավաքը օպերատիվ և կազմակերպված է իրականացվում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ՊՆ ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Լավրովը Մնացականյանի հետ հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն է հայտնել. ՌԴ ԱԳՆ Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան (տեսանյութ) Ադրբեջանական հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ Իրավիճակն առաջնագծում. Արծրուն Հովհաննիսյանի և Աննա Նաղդալյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի զինուժը հաջողությամբ հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները. մանրամասներ ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը առաջնագծում ԱՀ և ՀՀ ԱԳՆ-ները համակարգված աշխատում են միջազգային կառույցների հետ՝ Բաքվի ագրեսիան կասեցնելու համար Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան Վաղվանից ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ Ծառուկյանի կալանքը խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու աղմուկը․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan