Ջեյմս Ուորլիքն անդրադառնալու է արցախյան հիմնահարցին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վիեննայում կայանալիք Մշտական խորհրդի նիստի ժամանակ անդրադառնալու է արցախյան հիմնահարցին:

Ուորլիքն իր թվիթերի միկրոբլգում տեղեկացրել է, որ քննարկելու է արցախյան հիմնահարցը ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Բայերի և այլ պատվիրակների հետ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստերը կայանում են յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրերին:

Մշտական խորհուրդը ԵԱՀԿ-ի հիմնարար կառույցներից է, որը որոշումների կայացմանն է մասնակցում և պարբերաբար քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում