Վրաստանի նախագահի աշխատակազմը դեմ է Մարգվելաշվիլու մասնակցությանը Սոչիի օլիմպիական խաղերին

Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլու աշխատակազմը տեղին չէ համարում նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու մասնակցությունը Սոչիի օլիմպիական խաղերին:

Դեռևս օրեր առաջ Մարգվելաշվիլին հայտարարել էր Օլիմպիադային մասնակցելու հնարավորության մասին ‘ նշելով , որ դա կարող է ՌԴ-ի և Վրաստանի հարաբերությունների կարգավորման լավ սկիզբ դառնա:

Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը նշել է, որ նորընտիր նախագահի այցը արդարացված չի լինի, քանի որ Մարգվելաշվիլին ընտրվել է  համազգային քվեարկության միջոցով,և նրա այցը կնշանակի, որ վրացիները ցանկանում են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորում:

Չնայած նախկին իշխող կուսակցության’ «Միացյալ ազգային շարժման» դիմակայությանը’ Վրաստանի նոր կառավարությունը որոշում է ընդունել մարզիկներ ուղարկել Սոչի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում