Մոսկվան եւ Վաշինգտոնը բոլոր հնարավորություններն ունեն տարածաշրջանային ճգնաժամերի համատեղ լուծման համար. Լավրով

Մոսկվան եւ Վաշինգտոնը բոլոր հնարավորություններն ունեն տարածաշրջանային ճգնաժամերի համատեղ լուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, ասված Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի ուղերձում, որը նա նոյեմբերի 13-ին հղել Է «ԱՄՆ-ում Ռուսաստանի փոփոխվող ընկալումը: Ռուսաստանում ԱՄՆ-ի փոփոխվող ընկալումը: 1933-2013» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

«Հիմք ունենալով պատմական հարուստ փորձը՝ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը այսօր բոլոր հնարավորություններն ունեն ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում, տարածաշրջանային ճգնաժամերի ու հակամարտությունների կարգավորման հարցում փոխգործակցությունն ընդլայնելու համար,-ընդգծել Է ռուսական դիվանագիտության ղեկավարը:-Համոզված եմ, որ մեր երկրները կարող են եւ պետք Է իրացնեն առկա ներուժը առեւտրի ու ներդրումների ծավալներն ավելացնելու, մարդկանց միջեւ շփումները զարգացնելու համար»:

Լավրովի խոսքով՝ այդ գործընթացում «ավանդաբար կարեւոր դեր ունեն գիտական միությունները, որոնց գործունեությունը նպաստում Է ռուս-ամերիկյան հարաբերություններում վստահության մթնոլորտի ամրապնդմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում