Պուտինը հրամանագիր Է ստորագրել Օլիմպիադայի ընթացքում Սոչիում միգրացիոն ռեժիմի խստացման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է հրամանագիր, որը 2014 թվականի Օլիմպիադայի ժամանակ Սոչիում կարգավորում Է միգրացիոն ռեժիմը: Ինչպես նշված Է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել Է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում, նոր նորմաները կգործեն 2014 թվականի հունվարի 7-ից մինչեւ մարտի 21-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Փաստաթուղթը սահմանում Է, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք քաղաք են ժամանել ժամանակավոր բնակության համար, ինչպես նաեւ մշտական բնակության համար ժամանողները, պարտավոր են ժամանումից հետո երեք օրվանից ոչ ուշ դիմել գրանցում ստանալու համար:

Օտարերկրացիների ժամանակավոր բնակության ժամկետը, որոնք չեն մասնակցում Խաղերին եւ ժամանում են անայցագիր կարգով, կազմում Է 30 օրից ոչ ավելի:

Այս բոլոր պահանջները չեն տարածվում այն ռուսաստանցիների եւ օտարերկրացիների վրա, որոնք ունեն օլիմպիական ինքնության հավաստագիր եւ հավատարմագրում, ինչպես նաեւ փաստաթղթեր, որոնք հավաստում են օլիմպիական օբյեկտներ այցելելու իրավունքը, եւ գրանցման քարտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում