Ալիևը մեկնել է Ուկրաինա` խորացնելու համագործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Կիև: Պետական պատվիրակության կազմում է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևը և Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբութաիլբովը:

Նշենք, որ Ալիևը մեկնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով: Երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսությանը, առաջնահերթային ոլորտներում համագործակցության ընդլյանման, էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացման, ռազմատեխնիակական ոլորտում ենթակռուցվածքների վերաբերող հարցեր:

Հանդիպամ շրջանակներում նախատեսված է Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահների Խորհրդի չորրորդ նիստը, որի արդյուքնում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեւոթյանը վերաբորող հարցեր: Նիստի ավարտից հետո նախատեսվում է հուշագրերի ստորագրում:ա

Բացի դրանից երկու երկրների միջև համաձայնագրեր կստորագրվեն արտաքին քաղաքականությանը, գյուղատնտեսույթանը, մշակութա-հումանիտար և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում