Էրդողանը հնարավոր է համարում Օջալանին ներում շնորհումը

Այցով Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոնում գտնվող իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ չի աջակցելու քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD)’ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանակից քրդաբնակ Ռոջավա տարածաշրջանում ինքնավարություն ստեղծելու ջանքերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական T24 անկախ ինտերնետային թերթը, մեկնաբանելով Դիարբեքիրում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ ունեցած իր հանդիպումները, իրաքցի քրդերի առաջնորդ Բարզանին ասել է, որ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե «բանտերը կդատարակվեն» նշանակում է, որ եթե քրդերը հետ կանգնեն Սիրիայում ինքնավարություն ստեղծելու գաղափարից, ապա Թուրքիան Աբդուլլահ Օջալանի հետ ներում կշնորհի քաղաքական դրդապատճառներով բանտերում գտնվող քրդե րին: Բարզանին ասել է նաեւ, որ «PYD-ն խախտել է խաղի կանոնները»’ Սիրիայում ինքնավարության ճանապարհին հիմնադիր խորհուրդ ստեղծելով:

Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը Դիարբեքիրում թուրքաբնակ քուրդ առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք աջակցում են Թուրքիայում քրդական խնդրի լուծմանը վարչապետ Էրդողանի նախանշած «դեմոկրատական բարեփոխումների փաթեթին»:

«Քրդերը շատ մոտ են անկախությանը, եւ դա հաջողելու են առանց զենքի, քաղաքացիական պայքարի միջոցով: «Վարչապետ Էրդողանն իր խոսքում նշեց ներման մասին: Եթե գործերն ընթանան իմ ասածի պես, ապա Օջալանի հետ ներում կշնորհվի նաեւ մյուս քրդերին», -ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում