Մարգվելաշվիլին կգլխավորի Վրաստանի վիլնյուսյան պատվիրակությունը

Եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրացման հարցերի պետնախարար Ալեքսեյ Պետրիաշվիլին հրապարակել Է Վրաստանի պատվիրակության կազմը, որը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին: Ինչպես նա հայտարարել Է լրագրողներին, վրացական պատվիրակությունը կհամալրվի «մեկ գումարած երկու գումարած հինգ» ձեւաչափով: Վիլնյուսի գագաթնաժողովում երկրի պատվիրակությունը կգլխավորի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Պատվիրակության կազմում կլինեն արտաքիւն գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, ԱԳ առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն եւ Ալեքսեյ Պետրիաշվիլին ինքը: Բացի նրանցից, Լիտվա կուղեւորվեն նախագահի վարչակազմի եւ ԱԳ նախարարության համապատասխան ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում