ԵՄ-ն ակտիվացնում է հակառուսական էներգետիկ ծրագրերը

Միջազգային նավթային կոնֆերանսի ժամանակ Թուրքմենստանում ԵՄ հարցերով ժամանակավոր հավատարմատար Դենիս Դանիիլիդիսը հայտարարել է, որ ըստ ԵՄ-ի, Տրանսկասպյան գազամուղի կառուցման համար ներկայումս ամենահարմար ժամանակահատավածն է: ԵՄ-ի պաշտոնյայի արած վերջին հայտարարության վերաբերյալ Times.am–ի թղթակիցը խոսել է էներգետիկ անվատանգության հարցերով փորձագետ Արամ Թերզյանի հետ:

Քաղաքագետը նշեց, որ հիշյալ հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե բացառապես ԵՄ-ի էներգետիկ անվտանգության համատեքստում, այլ հաշվի առնել նաև արտաքին մի շարք գործոններ:

«Հարցը պետք է կապել վերջին քաղաքական գործընթացների հետ: Մասնավորապես` Եվրասաիական միության ստեղծման վերաբերյալ զարգացումները, Հայաստանի’ ՄՄ-ը միանալու հայտարարությունը, Ուկրաինայի Ասոցիացման համաձայնագրի ստորագրման շուրջ առաջացած դիլեման, Ռուսաստանի բացահայտ սպառնալիքները, ԵՄ-ի քննադատությունները Ռուաստանի ձեռնարկած քայլերի ուղղությամբ ստիպեցին ԵՄ փորձագետներին ավելի առաջ գնալ և կրկին բարձրացնել Տրանսկասպյան գազամուղի կառուցման անհրաժեշտությունը:

ԵՄ-ն տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքական խաղը որակում է Արևելյան գործընկերության տապալման Պուտինի հետևողական քաղաքականության իրականացում, ուստի փորձում է հակազդել դրան: Ճիշտ է, դեռևս ոչ բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով են հայտարարությունններ արվել, սակայն դրանք արդեն իսկ ՌԴ-ին ուղղված մեսիջներ են:

Տրանսկասպյան գազամուղի հարցով կոշտ կերպով բախվում են ԵՄ-ի ՌԴ-ի և ԱՄՆ-ի շահերը: Սա կողմերի կոնֆրոնտացիոն դաշտ է, որտեղ իրենց դրսևորումներն են ստանում նրանց միջև առկա քաղաքական տարաձայնությունները»,- մեկնաբանեց փորձագետը:

Քաղաքագետը նշեց, որ Տրանսկասպյան գազամուղը չի կարող մեծ թողունակություն ապահովել, քանի որ դեռևս 2009թ-ին Չինաստանը և Թուրքմենստանը պայմանագիր են կնքել, որով Թուրքմենստանը տարեկան 40 միլիարդ մետր խորանարդ գազ է մատակարարում Չինաստանին: Իսկ սույն թվականի սեպտեմբեր ամսին նոր համաձայնագիր է կնքվել, որով նախատեսվում է մինչ 2020թ-ը արտահանման ծավալներն ավելացնել ևս 25 միլիարդ մետր խորանարդով’ տարեկան հասցնելով 65-ի:

Այս պարագայում անիրատեսական կլինի գազի մեծ թողունակության ապահովումը դեպի Եվրոպա:

«Տրանսկասպյան գազամուղի կառուցումը երբեք դուրս չի եկել ԵՄ էներգետիկ անվտանոգության օրակարգից, սակայն ,կապված որոշակի հանգամանքների հետ ,այն ակտուալացվում է: Ըստ իս, սա ամենահարմար պահը չէր նման հայտարարությունների համար,- հավելեց Թերզյանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ արած վերջին հայտարարությանը, համաձայն որի պատրաստվում է Տրանսանատոլական գազամուղ նախագծի մեջ ներդնել 800 միլիոն դոլար:

Ըստ փորձագետի այս քայլը ևս Ռուսաստանի դեմ արված քայլ է: Ուկրաինան մեծ շահագրգռություն է ցուցաբերում Սպիտակ հոսքի նկատմամբ, ուստի նման ներդրումն արդարացված է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում