Վրաստանը պաշտոնապես նոր վարչապետ ունի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել, որով Իրակլի Գարիբաշվիին նշանակել է երկրի վարչապետի պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է վարչապետին և կառավարությանը խորհրդարանի կողմից հաստատվելու կապակցությամբ:

«Նոր գործադիր թիմին մաղթում են երկրի բարգավաճման և յուրաքնաչյուր քաղաքացու բարեկեցության ապահովման գործում հաջողություններ »,-նշել է Վրաստանի նորընտիր նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում