Թուրք կանայք դատի են տվել Էրդողանին

Թուրք իրավապաշտպաններն ու «Անատոլիայի կանանց շարժումը» դատի են տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին’ տղաների և աղջիկների համար ուսանողական առանձին հանրակացարաններ կառուցելու համար:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի’ տարբեր սեռերի համար վարժարաններ ունենալու մասին հայտարարությունից հետո թուրքական խորհրդարանի փոխխոսնակ Սադիք Յաքութն նշել է, որ պատրաստվում են Թուրքիայում արգելել աղջիկների եւ տղաների համատեղ ուսուցումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk հեռուստաալիքը:

Յաքութն ասել է, որ տղաների եւ աղջիկների համատեղ ուսուցումը մեծ սխալ է եղել, որը Թուրքիան մտադիր է ուղղել: Նա նշել է, որ երկրում անհրաժեշտ է առանձին վարժարաններ ստեղծել տղաների եւ աղջիկների համար:

Թուրք իրավապաշտպանները գտնում են, որ իսլամիստական հայացքներով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Էրդողանի կառավարությունը նման որոշումներով Թուրքիան տանում է նախորդ դար:

Թեմայի հետ կապված’ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել է, որ Թուրքիայի բնակչությունը հավանության չի արժանացնում այն, որ տղաներն ու աղջիկները բնակվում են համատեղ ուսանողական հանրակացարաններում: Նրա խոսքով’ տղաների եւ աղջիկների առանձին ուսանողական հանրակացարանները չպետք է ընկալվեն որպես անձնական կյանքին միջամտություն: «Ներկա դրությամբ կառավարությունն այդ հարցով չի զբաղվում, բայց եթե նման անհրաժեշտություն ծագի, ապա տղաների եւ աղջիկների համար հանրակացարանները կլինեն անջատ»,- ասել է Բողդաղը: Ըստ թուրք փոխվարչապետի’ ԱԶԿ կառ ավարության տվյալ քայլը չի հակասում Թուրքիայի սահմանադրության դրույթներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում