Եվրակոմիսար Ֆյուլեն շտապ կմեկնի Ուկրաինա

Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով կոմիսար Շտեֆան Ֆյուլեն առաջիկա ժամերին շտապ կարգով կմեկնի Ուկրաինա՝ բանակցությունների նոր փուլ անցկացնելու իշխանության եւ ընդդիմության հետ: Այդ մասին հայտնել Է նրա քարտուղար Պիտեր Ստանոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ֆյուլեն նոր Է վերադարձել Ուկրաինա ուղեւորությունից, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 18-20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում