Քեթրին Էշթոնը դրական է գնահատել Սարգսյան -Ալիև հանդիպումը

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարություն է տարածել երկու օր առաջ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանին նախագահներ՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամն,հայտնում է Europa.eu–ն: Էշթոնը հայատարության մեջ ողջունել ու դրական է գնահատել նախագահների հանդիպումը:
Էշթոնը իր հայտարությունում նշել է նաև, որ ԵՄ–ն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական կարգավորմանը  և դրական է գնահատել ԵԱՀԿ-ի ունեցած դերը այդ գործընթացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում