Նշանակվել Է Վրաստանի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 21-ին կարգադրություն Է ստորագրել երկրում միակ կին-գեներալ Իրինա Իմերլիշվիլիին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական նշանակելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ստորագրված կարգադրությունը զետեղված Է Facebook սոցիալական ցանցում Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնական Էջում:

Իրինա Իմերլիշվիլին արարողակարգի հարցերի ու կանոնների խորհրդարանական կոմիտեի նախագահն Էր:

Ավելի վաղ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն զբաղեցնում Էր արդեն նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի զինակիցը՝ Գիգա Բոկերիան, որը պաշտոնաթող Է եղել նոյեմբերի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում