Էրդողանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ’ մասնակցելու Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ռուս-թուրքական չորրորդ նիստին: 

Էրդողանի հետ Ռուսաստան են ժամանել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, Զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը և Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Օդանավակայանում նրանց դիմավորել են ՌԴ-ում Թուրքիայի դեսպանն ու Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը:

Խորհրդի նիստի շրջանակում քննարկվելու են էներգետիկայի, էկոնոմիկայի և զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր: Նախատեսվում է կնքել մի շարք համաձայնագրեր: Օրակարգում կլինեն նաև ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները, կքննարկվեն տարածաշրջանային խնդիրների’ մասնավորապես սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցերը: Նախատեսվում է նաև Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուս-թուրքական բարձ մակարդակի համագործակցության խորհուրդը կազմակերպվել է 2010 թ-ի մայիսի 12-ին’ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի Անկարա կատարած այցի ժամանակ: Խորհրդի երրորդ նիստն ացնկացվել է 2012 թ-ի կեսին Թուրքիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում