Պուտինն ու Էրդողանը հանդիպում են ունեցել

Մեկնարկել է Թուրքիայի վարչապետի պաշտոնական այցը Ռուսաստան: Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ռուս-թուրքական չորրորդ նիստից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Էրդողանը կարճ հանդիպում են ունեցել:

Վլադիմիր Պուտինը ողջունել է Թուրքիայի վարչապետին’ նշելով, որ վաղուց չեն հանդիպել: Ռուաստանի նախագահը նշել է, որ անկախ իրենց հանդիպումների հաճախականությունից երկու երկրների հարաբերությւոնները շատ դինամիկ են զարգանում: Պուտինը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար’ հուսալով , որ այցը արդյունավետ կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Իր հերթին Էրդողանը նշել է, որ շատ ուրախ է մասնակցելու Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ռուս-թուրքական չորրորդ նիստին: Թուրքիայի վարչապետը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս այսօրվա բանակցություններին, որոնց շրջանակներում կքննարկվեն ակտուալ մի շարք խնդիրներ:

Հիշեցնենք, որ խորհրդի նիստի շրջանակում քննարկվելու են էներգետիկայի, էկոնոմիկայի և զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր: Նախատեսվում է կնքել մի շարք համաձայնագրեր: Օրակարգում կլինեն նաև ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները, կքննարկվեն տարածաշրջանային խնդիրների’ մասնավորապես սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցերը: Նախատեսվում է նաև Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուս-թուրքական բարձ մակարդակի համագործակցության խորհուրդը կազմակերպվել է 2010 թ-ի մայիսի 12-ին’ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի Անկարա կատարած այցի ժամանակ: Խորհրդի երրորդ նիստն ացնկացվել է 2012 թ-ի կեսին Թուրքիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում