Ռուսաստանը գոհ է Վրաստանի հետ զարգացող հարաբերություններից

Ռուսաստանին և Վրաստանին երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեկ տարվա համատեղ աշխատանքի ընթացքում հաջողվել Է զգալի առաջընթաց ապահովել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Գրիգորի Կարասինը՝ ամփոփելով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ կայացած հանդիպման արդյունքները:

Ռուսաստանի և Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայանցել Է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին: Դրանից հետո հանդիպումները շարունակվել են Պրահայում: Հաջորդ հանդիպումը ծրագրված Է 2014 թվականի փետրվար-մարտին:

Կարասինի խոսքով՝ կողմերը «ամփոփել են մեկ տարվա համատեղ աշխատանքի միջանկյալ արդյունքները  և եկել այն ընդհանուր եզրակացությանը, որ գուցե ամեն ինչ չի արվել, բայց արվածն Էլ քիչ չԷ»: «Մեր վրացի գործընկերներն այն կարծիքին են, որ կարելի Է իրագործված համարել այն առաջադրանքների շուրջ 80 տոկոսը, որոնք հայտարարվել Էին անցյալ տարվա դեկտեմբերին: Դա նախևառաջ վերաբերում Է առևտրի ոլորտին»,-հայտնել Է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում