Ստեփանավանի օդնավակայանը կհամալրվի ՀԱՊԿ անդամ երկրների տեխնիկական միջոցներով

Ստեփանավանի օդանավակայանն առաջիկայում կհամալրվի Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների տեխնիկայով, որոնց օգնությամբ հնարավոր կլինի արագ կանխել հանրապետության տարածքում գրանցված աղետնրը: Այս մասին Ազգային ժողովում անցկացվող խորհրդարանական լսումների ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: «Ստեփանավանի օդանավակայանը տրամադրված է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ միայն տեխնիկան են տրամադրելու ՀԱՊԿ անդամ երկրները, իսկ սպասարկումն իրականացնելու է նախարարության անձնակազմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երիցյանը՝ հավելելով, որ նաև օդաչուները կլինեն դրսից: Նա նշեց, որ օդանավակայանը համալրվելու է ՄԻ-26 ծանր ուղղաթիռներով: Նախարարի խոսքով՝ դրանք օգտակար կլինեն հատկապես անտառային հրդեհների ժամանակ:

«Դրանք շատ թանկ հաճույք են, և մեզ համար շատ օգտակար է նման տեխնիկա ունենալ հանրապետության տարածքում»,- նշեց Երիցյանը: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է անցկացնում: Քննարկվում են աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը և անհրաժեշտ քայլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում