Եվրամիությունը շանտաժի Է ենթարկում Ուկրաինային. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին Է, որ Եվրամիությունը ճնշում Է գործադրում Ուկրաինայի վրա եւ շանտաժի Է ենթարկում երկրին, որը կասեցրել Է ԵՄ-ի հետ ասսոցիացման շուրջ բանակացությունները: «Այժմ, երբ մենք լսեցինք, (ես միայն երեկ եմ իմացել) որ Ուկրաինան կասեցրել Է, ոչ թե դադարեցրել Է, այլ կասեցրել, ԵՄ-ի հետ բանակցությունները եւ ցանկանում Է ինչպես հարկն Է ամեն ինչ հաշվարկել, մենք լսեցինք Եվրամիության՝ Ուկրաինային ուղղված սպառնալիքը, ընդհուպ մինչեւ բողոքի զանգվածային ակցիաներն անցկացմանը նպաստելը»,- հայտարարել Է ռուսական պետության ղեկավարը ՌԴ-ի եւ Թուրքիայի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նրա կարծիքով՝ «առաջիկա մի քանի օրերին պարզ կլինի»՝ տեղի կտա արդյոք Ուկրաինան այդ ճնշմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում