Լավրովը մեկնում Է Ժնև՝ քննարկելու իրանական միջուկային ծրագիրը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-ին մեկնում Է Ժնեւ՝ քննարկելու իրանական միջուկային ծրագիրը, հնրավոր Է հանդիպում ՄԱԿ-ի եւ Արաբակա պետությունների լիգայի՝ Սիրիայի խնդրով համատեղ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ:

Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտում:«Սերգեյ Լավրովը մեկնում Է Ժնեւ՝ իրանական միջուկային ծրագիրը քննարկելու եւ Լահդար Բրահիմի հետ հնարավոր հանդիպման համար»,- հայտնել Է զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում