Սաակաշվիլին մեկնել է ԱՄՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հիմա Վաշինգտոնում է: Այդ մասին տեղեկացնում է Սաակաշվիլիի Facebook-յան պաշտոնական էջը:

Սաակաշվիլին հանդիպում է ունեցել Սենատի քաղաքական առաջնորդների և Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Մասնավարոապես’ Վրաստանի նախկին նախագահը հանդիպում է ունեցել սենատոր Մաքքեյնիր և այլոց հետ:

Նա շնորհակալություն է հայնտել ամերիկյան քաղաքական գործիչներին արգասաբեր համագործակցության համար և խնդրել է, որպեսզի նրանք շարունակեն աջակցել վրաց ազգին եվրատալնտյան ինտեգրման ճանապարհին:

Սաակաշվիլին ընթրել է նաև նշանավոր վաշինգտոնայան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում