Իրանը և «վեցնյակը» մոտ են բանակցությունների հանգուցալուծմանը. ՌԴ ԱԳՆ

Մեծ «վեցնյակի» երկրներն ու Իրանը շատ մոտ են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների որոշիչ առաջընթացին: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: «Մենք շատ մոտ ենք երկար տարիներ ձգվող բանակցություններում ճեղքում մտցնելուն, որը, սակայն, 100 տոկոսով երաշխավորված չէ»,-ասել է նա:

Նոյեմբերի 23-ին Ժնևում կայացել է Իրանի և «վեցնյակի» երկրների արտգործնախարարների տեղակալների հանդիպումը, որին կհաջորդի արտգործնախարարների հանդիպումը: Կարող են իրականանալ նաև եռակողմ հանդիպումներ: Այդ մասին տեղեկացրել են իրանական պատվիրակությունից: Մեծ «վեցնյակի» երկրներն են’ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում