Մեկ շաբաթում հակառակորդը 200 անգամ խախտել է զինադադարի ռեժիմը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն’ նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ: Ինչպես տեղեկացնում են  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զ ինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում