Թուրք տնտեսագետները կարևորում են Հայաստանի հետ սահմանը բացումը

Թուրք տնտեսագետները Թուրքիայի արեւելյան շրջանների զարգացումը, գործազրկության եւ զբաղվածության խնդիրների լուծումը տեսնում են Հայաստանի հետ սահմանը բացելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ակոս»-ը, համատեղ աշխատանքների արդյունքում նման եզրահանգման են եկել Բահչեշեհիրի համալսարանի տնտեսական եւ հասարակական հետազոտությունների (BETAM) եւ Սոցիալական հետա զոտությունների (SAM) կենտրոնների մասնագետները:

Թուրք փորձագետներն ուսումնասիրել են Իրաքի եւ Վրաստանի միջեւ սահմանները բացվելուց հետո սահմանամերձ շրջաններում տնտեսության զարգացման, բնակչության զբաղվածության աճի հետ կապված հարցերը եւ եկել այն եզրակացության, որ եթե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը դրական արդյունք ունենար եւ տարածաշրջանում միակ փակ սահմանը բացված լիներ, ապա թուրքական Կարս, Արդահան, Իգդիր եւ Աղրը շրջաններում առեւտրային կապերը կզարգանային, ինչը կբերեր նաեւ Թուրքիայի ամենահետամնաց այդ շրջանների տնտեսությունների զարգացմանը :

Հետևեք մեզ նաև Telegram-ում