Բակո Սահակյանը Լոս Անջելեսում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակում կազմակերպված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Լոս Անջելես: Ինչպես տեղեկացնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նոյեմբերի 24-ին Նախագահը մասնակցել է «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով:

Նախագահ Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը, կարեւորել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անդրադարձել «Հեռուստամարաթոն-2013»-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարի բնութագրմամբ’ ճանապարհի շահագործումը միանգամից կլուծի սոցիալ-տնտեսական եւ ռազմավարական բազմաթիվ խնդիրներ, լուրջ հիմք կհանդիսանա Մարտակերտի ու Շահումյանի շրջանների եւ ամբողջ Արցախի զարգացման ու զորացման համար:

Երկրի ղեկավարը նաեւ շնորհավորել է ներկաներին ԱՄՆ միջազգային ճանաչման 230-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ դա համաշխարհային պատմության մեջ ազգերի ինքնորոշման եւ մարդու իրավունքների ճանաչման ու հարգման ամենաառանցքային հաղթանակներից մեկն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում