Քրդերենով նոր հեռուստաընկերությունը կսկսի եթեր հեռարձակվել

Քրդական մեդիաաշխարհում ավելացել է նոր հեռուստաընկերություն, որը Թուրքիայում և մերձավորարևելյան քրդաբնակ այլ երկրներում կսկսի լուրերի թողարկումներ իրականացնել: Ինչպես հաղորդում է  թուրքական Demokrathaber.net-ը, «Մեդնուչե» հեռուստաընկերությունը հեռարձակումները փորձնական տարբերակով կսկսի նոյեմբերի 26-ին:

Հեռուստաընկերության եթերում լուրերը կլինեն քրդերենի քուրմանջի, սորանի խոսվածքներով, ինչպես նաև թուրքերենով, անգլերենով և ֆրանսերենով: Լրատվական և վերլուծական հաղորդումները եթեր կհեռարձակվեն ամեն ժամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում