Գերագույն ռադա որոշման նախագիծ Է մտցվել ՈՒկրաինայի կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջով

Ուկրաինայի երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները՝ Արսենի Յացենյուկը («Բատկիվշչինա»), Վիտալի Կլիչկոն (ՈւԴԱՌ) եւ Օլեգ Տյագնիբոկը («Ազատություն»), Գերագույն ռադա որոշման նախագիծ են մտցրել «ՈՒկրաինայի նախարարների կաբինետի պատասխանատվության մասին»՝ նրա կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստումը կասեցնելու որոշման կապակցությամբ: Որոշման նախագիծը Գերագուն ռադայում գրանցված Է 3692 համարի տակ եւ քննարկման Է ուղարկվել պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման կոմիտե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ինչպես հաղորդել Է «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությունը, որոշման նախագծում նշվում Է, որ «Ներքին ու արտաքին քաղաքականության հիմունքների մասին» օրենքում Եվրամիությանն Ուկրաինայի ինտեգրացումը նշված Է որպես գերակայություն եւ, այդպիսով, նախարարների կաբինետն օրենքին հակառակ Է գործել՝ նոյեմբերի 21-ին որոշում ընդունելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը կասեցնելու մասին: Որոշման նախագծով նախատեսվում Է Գերագույն ռադայի կողմից բանաձեւի ընդունում, որը անվստահություն կհայտնի նախարարների կաբինետին:

Գերագուն ռադայի հերթական լիագումար նիստը պլանավորված Է դեկտեմբերի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում