Վիկտոր Յանուկովիչը կմասնակցի վիլնյուսյան գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ծրագրում է մասնակցել Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի վիլնյուսյան գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան: «Ուկրաինայի նախագահը պատրաստվում է ներկա գտնվել «Արևելյան գործընկերության» Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին»,- ասել է Կոժարան:

Ուկրաինայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր երկիրը չի հրաժարվում եվրաինտեգրումից և ավելացրել է, որ իր գլխավորած գերատեսչությունը պաշտպանում է կառավարության’ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու որոշումը: Ուկրաինան իր այդ որոշումը բացատրել էր Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու ցանկությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում