Պուտինը և Հռոմի պապի բանակցել են

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը «Հռոմի Ֆրանցիսկոս Պապին ողջույններ Է փոխանցել Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից»: Այս մասին տեղեկացնում Է  Սուրբ աթոռի Մամուլի ծառայությունը, քահանայապետի հետ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումից հետո, որը կայացել Է նոյեմբերի 25-ին Վատիկանի Առաքյալների պալատի գրադարանում:

Բանակցությունների ուշադրության կենտրոնում սիրիական ճգնաժամն Էր, զրուցակիցներն ընդգծել են այդ երկրում բռնության դադարեցման անհրաժեշտությունը: «Ֆրանցիկոս պապը եւ նախագահ Պուտինն արտահայտվել են այդ հակամարտության խաղաղ լուծման օգտին»,- ճշտվում Է Վատիկանի պաշտոնական հաղորդագրության մեջ: Նախ Ֆրանցիկոս պապի, իսկ այնուհետեւ պետական քարուղար արքեպիսկոոս Պիետրո Պարոլինի հետ կայացած զրույցների ընթացքում «ընդգծվել Է, որ Վատիկանին եւ Ռուսաստանին կապում են ամուր երկկողմ հարաբերությունները»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ զրուցակիցները քննարկել են աշխարհի մի քանի տարածաշրջաններում քրիստոնեական փոքրամասնությունների խնդիրները, ինչպես նաեւ արտահայտվել են կյանքի, ընտանիքի արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ տարածման օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում