Վրաստանն սկսել է ցիտրուսային մշակաբույսեր մատակարարել Ռուսաստանին

Վրաստանն սկսել է ցիտրուսային մշակաբույսեր մատակարարել Ռուսաստանին: Սպասվում է, որ մատակարարումները կակտիվանան եկող շաբաթվանից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Առայժմ «Վերին Լարս» մաքսային անցակետով Ռուսաստան է ուղարկվել 2 հազար տոննա ցիտրուսային մշակաբույսերով՝ հիմնականում մանդարինով, բեռնված 11 բեռնատար»,- ասել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պարենամթերքի ազգային գործակալության ֆիտոսանիտարական հսկողության դեպարտամենտի ղեկավար Զուրաբ Լիպարտիան:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ռուսական շուկա ցիտրուսային մշակաբույսի խոշոր խմբաքանակների արտահանումն սպասվում է ամսվա վերջին:

«Բերքահավաքը թափ է առնում եւ կարելի է սպասել, որ հաջորդ շաբաթվանից բիզնեսը կակտիվանա»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում