Ի՞նչ է Ալիևը նվիրում ԱՄՆ-ի լիդերներին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը տեղեկատվություն է տարածել2012թ-ի ընթացքում օտարերկյա լիդերների կողմից ստացված նվերների մասին:

Նվերների ցանկում տեղ են գտել նաև Ադրբեջանիարված շռայլությունները:
ԱՄՆ-ի օրենքների համաձայն, քաղաքական լիդերը չի կարող 20 հազար դոլարից ավել արժողությամբ նվերներ վերնցել, և մեկ տարվա ընթացքում արգելվում է մեկ անձի կողմից 50 հազար դոլարից ավել արժողությամբ նվերներ ստանալ:

Սակայն իրականում պարզվել է, որ իրնեց պաշտոնական այցերի ժամանակ նրանք ստացել են բավականին թանկարժեք նվերներ: Պաշոտական դեմքերը համարել են , որ նվերների վերադարձը անհարգալից վերաբերմունք կլինի այդ երկրի նկատմամբ ստիպված, ուստի ստիպված վերցրել են դրանք: Սակայն ԱՄՆ-ում նրանք այդ իրերը հանձնում են հատուկ պահեստներ կամ Ազգային արխիվի համապատասխան վարչություն կամ օգտագործել են ծառայողական օգտագործման համար:

Ալիևը 2012թ-ի հունիսի 6-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին նվիրել է ղարաբաղյան Շուշի գորգ, 2 զույգ արծաթե գավաթներ իրենց տակդիրներով և մեկ գիրք’ «Ադրբեջան տոլերանտության տարածք» անվանումով: Ընդհանուր առմամբ նվերները 420 հազար դոլար արժողությամբ է եղել , որը հանձնվել է Ազգային արխիվ, ինչպես նաև ոսկե շրջանակի մեջ նվիրել են Հիլարի Քլինթոնի դիմանկարը:

Մասյիսի 20-ին Ալիևը Բարաք Օբամային է նվիրել 6 հոգու համար նախատեսված թեյի արծաթյա սպասք, գիրք և ինչպես իրենք են սիրում նշել ադրբեջանական գորգ’ ղարաբաղյան ճյուղից: Բնականաբար, գորգն ունի հայկական ծագում, իսկ Ադրբեջանը հին սովորության համաձայն փորձում է տիրանալ հայկական մշակութային ժառանգությանը: Ընդհանուր առմամբ նվերներն ունեն 500 դոլար արժողությամբ:

Նշվում է նաև , որ Պետդեպարտամենտի տարբեր աշխատակիցների նվիրել են սև խավիար, որը ևս աշխատակիցները հանձնել են ընդհանուր բաժին:

Ցուցակում հիշատակվում է նաև նախորդ տարիների նվերների մասին: Այսպես, նախկին նախագահի տեղակալ Դիկ Չեյնը ստացել է ավելի թանկարժեք նվերներ: Նրա աղջիկը’ Էլիզաբեթ Չէյնը, Սաուդյան թագավորներից ստացել է ադամանդյա զարդեր’ 85000 դոլար արժողությամբ, իսկ կինը’65000:

2008թ-ի սեպտեմբերի 3-ին Ալիևը նույն այդ Չեյնին նվիրել է 10 տարրա խավիար, մեկ տուփ նուռ և10 տուփ նռան հյութ, 295 դոլար արժողությամբ ֆոտոալբոմ, մետաքսյա գորգ’ 6800 դոլար արժողությամբ, իսկ կնոջը 120 դոլար արժողությամբ չրեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում