Իրան-Արևմուտք թնջուկը կքանդվի 6 ամսից

Իրանն ակնկալում Է «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիա) հետ իր միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը կնքել կես տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը՝ մեջլիսի պատգամավորներին տեղեկացնելով Ժնևի բանակցությունների արդյունքների մասին, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իրանական հեռուստատեսությունը մեջբերել Է Զարիֆի խոսքն այն մասին, որ «այդ հարցի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար մեկ տարի Է հատկացվում, բայց Թեհրանը ձգտելու Է այն կնքել առաջիկա վեց ամսվա ընթացքում»: «Քաղաքական կամքի առկայության դեպքում անլուծելի խնդիրներ չկան»,-ընդգծել Է նախարարը:

«Բանակցությունները չեն նշանակում գործընկերների նկատմամբ կույր վստահություն, սակայն մենք չպետք Է բաց թողնենք այս հնարավորությունը եւ ձգտելու ենք որքան կարելի Է արագ հասնել ամբողջական վերջնական համաձայնագրի կնքման»,- ասել Է Զարիֆը:

Իր հերթին, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, հայտարարել Է, որ արդեն «հաջողվել է խարխլել պատժամիջոցների հիմքերը, որոնք ի վերջո ամբողջովին կվերացվեն»: «Մեր դիրքորոշումը բնավ էլ այն չէ, որ ժխտենք պատժամիջոցների ներգործությունը և մյուս երկրներին դրդենք սահմանելու նոր պատժամիջոցներ»,- ասել Է նախագահը:

«Մեր նպատակն է՝ միջազգային ասպարեզում պայմաններ ստեղծել ամբողջ աշխարհի հետ կառուցողական համագործակցության համար»,- հավելել է Իրանի նախագահը՝ հավաստիացնելով նաև, որ Թեհրանը «կշարունակի բանակցությունները վերջնական համաձայնության հասնելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում