Նրանք, ովքեր մուրացկանությամբ կզբաղվեն կվտարվեն երկրից.Դեվիդ Քամերոն

ՄԲ-ն շարունակում է պահպանել ԵՄ-ի վարած քաղաքակնությանն ուղղված քննադատական տոնը:
Այսօր Financial Times թերթում-ում հայտնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի առաջարկությունը՝ Եվրամիության երկրների ներսում ազատ տեղաշարժման՝ Եվրամիության հիմնարար սկզբունքներից մեկի սահմանափակման մասին: Դեվիդ Քեմերոնը ռիսկ է տեսնում անտուն և ցածր որակավորում ունեցող մեծ քանակով միգրատների մեջ: Եվ դրա լավագույն լուծումը տեսնում է նպաստներ և արտոնություններ ստանալու օտարերկրյա ներգաղթյալների իրավունքների սահամանափակման մեջ:

Քամերոնը իր մտահոգությունն է հայտնել հատկապես Ռումինիայի և Բուլղարիայի կապակցությամբ՝ կապված քաղաքացիների՝  2014 թվականի հունվարից հնարավոր հոսքի հետ, երբ նրանց վերաբերող սահմանափակումները կհանվեն:

Մեկ բառով Քամերոնը ասել է՝  նրանք ովքեր կգիշերեն բաց երկնքի տակ կամ կզբաղվեն մուրացկանությամբ կվտարվեն երկրից,  և կոչ է արել իր եվրոպացի գործընկերներին նման կերպ վարվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում